Գլխավոր Նորություններ ՕԳՈՍՏՈՍԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

ՕԳՈՍՏՈՍԻ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀՆԵՐԸ

610
Տարածել

2017 թվականի օգոստոսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 522 հրդեհ` 120  միլիոն դրամի նյութական վնասով, վնասվածք է ստացել 3 մարդ:

Խոշոր հրդեհներից են.

  1. 1 օգոստոսի, Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, «Վ.Մ.ՏորգՍերվիս» ընկերության տարածք: Նյութական վնասը՝ 3 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` արևի ճառագայթների ֆոկուսացում:
  2. 10 օգոստոսի, Սյունիքի մարզ, քաղաք Ագարակ, «ՄԱԿ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 57 400 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:
  3. 12 օգոստոսի, քաղաք Երևան, Սարի թաղի 21 փողոց, թիվ 2ա տուն: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ գազի արտահոսք:
  4. 13 օգոստոսի, Արագածոտնի մարզ, գյուղ Բազմաղբյուր, խոտի դեզ և «Զիլ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 2 800 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ երեխայի խաղը կրակի հետ:
  5. 24 օգոստոսի, Արարատի մարզ, գյուղ Սիս, Մ.Սպարապետ փողոց, թիվ 1 տուն: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ գազի արտահոսք:

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն