Գլխավոր Նորություններ Մի բարձի ծերանաք

Մի բարձի ծերանաք

871
Տարածել

Նշանակությունը

Պետրոս Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանում» այս բարեմաղթանքի բացատությունը սա է՝ «Մինչև օր ծերություն անբաժան կյանք վարել» (էջ 230)։

Գրաբարում «բարձ»-ի իմաստներից մեկը՝ «Նստարան բարձր կամ պատուաւոր՝ ի կոչունսգ բազմոցգ գահ» (Նոր բառագիրք հայկազեան լեզուի)։

Ստեփանոս Օրբելյանը գրում է. «…Վաղարշակ թագավորը Բագրատունիներին առաջարկում է թագադիր լինել ու նրանց անվանում է ասպետներ, շնորհում է գրավել առաջնակարգ ԲԱՐՁ՝ բոլորից վերև» («Պատմութիւն տանն Սիսական» էջ 73)։

Այսպիսով, «Մի բարձի ծերանաք» արտահայտությունը նշանակում է «ՄԻ ԳԱՀԻ ԲԱԶՄԱԾ՝ ԾԵՐԱՆԱՔ»։ Իսկ ինչո՞ւ հատկապես «գահի»: Որովհետև հարսանիքի ծեսի ողջ ընթացքում փեսան կոչվում է «ԹԱԳԱՎՈՐ», իսկ հարսը՝ «ԹԱԳՈՒՀԻ»։

Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆ