Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին 2018 թվականին իրականացված ծրագրերն ու 2019-ի անելիքները: Այսօր ակադեմիան արտակարգ իրավիճակների, ճգնաժամային կառավարման, քաղաքացիական պաշտպանության ոլորտների համար մասնագետներ պատրաստելուն զուգահեռ, իրականացնում է նաեւ փրկարարների եւ այլ մասնագիտության անձանց վերապատրաստում, բնակչության ուսուցում: «Փրկարարը աստվածային մասնագիտություն է, փրկարարը կյանքեր է փրկում», — վստահ է ակադեմիայի խորհրդի նախագահ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:
Առավել մանրամասն՝ այստեղ