Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

611
Տարածել

Սեպտեմբերի 20-26-ը ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տաս երկրաշարժ: Սեպտեմբերի 20-ին 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Շամախի քաղաքի մատույցներում: Նույն օրը 4 եւ 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Վրաստանի Թբիլիսի եւ Թուրքիայի Թութակ քաղաքների մատույցներում: Սեպտեմբերի 23-ին 3-5 բալ ուժգնությամբ եւս երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, իսկ սեպտեմբերի 24-ին՝ Վրաստանում: Սեպտեմբերի 23-25-ը 3-4 բալ ուժգնությամբ չորս երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Խոյ, Մակու քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. սեպտեմբերի 23-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ Մարիանյան կղզիների տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ