ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավելի քան 1500 շրջանավարտին այսօր միացան եւս 188: ՃԿՊԱ միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Հրդեհային պաշտպանություն», «Քաղաքացիական պաշտպանություն» եւ այլն մասնագիտությունների գծով եւս 188 մարդ դիպլոմ ստացավ, որից 19-ը` գերազանցության:
Առաջին անգամ շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսությունն անցկացվում էր ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պատերից դուրս, ակադեմիայի դահլիճից մեծ` «Առնո Բաբաջանյան» սրահում:
Առավել մանրամասն` այստեղ