Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՏՈՆԵՐ. ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՏՈՆԵՐ. ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

733
Տարածել

Երևանում և հանրապետության մի շարք համայնքներում արդեն տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառերի լույսերը, մեկնարկել են Ամանորի միջոցառումները: Սակայն գլխավոր տոնակատարությունները Հայաստանի բնակավայրերում կանցկացվեն դեկտեմբերի 31-ին և կշարունակվեն նաև հաջորդող օրերին: Տոն օրերին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում փրկարարները ուժեղացված հերթապահություն են սահմանելու: Տոնակատարություններին հրապարակներում հերթապահ մեքենան ու հերթապահ անձնակազմը կազմ ու պատրաստ կանգնած կլինեն՝ արձագանքելու և կանխելու ցանկացած արտակարգ իրավիճակ: