Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2711
Տարածել

Հունիսի 4-10-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

Հունիսի 4-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Հունիսի 6-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 7-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք եւ 21 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ 18 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Հունիսի 8-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 17 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 53 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հունիսի 9-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 5 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Հունիսի 4-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում` Հալմահերա կղզու Հյուսիսային Մալուկու նահանգի Տոբելո քաղաքից 139 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»