Գլխավոր ՀՀ ՆԳՆ Խորհրդատվություն է ստացել 695 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

Խորհրդատվություն է ստացել 695 քաղաքացի. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2638
Տարածել

 

Հունիսի 5-12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 695 քաղաքացու: Վարչության մեքենաները Երեւանում շարունակել են բնակչության ազդարարումը՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ: 24 փրկարար ծառայող առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում անցել է COVID-19 հիվանդության թեստավորում: Հունիսի 10-ին շտապօգնության մեքենան կատարել է մեկ երթ՝ հետազոտության նպատակով հիվանդին տեղափոխելով ոստիկանության հոսպիտալ: 

Շաբաթվա ընթացքում վարչության բուժկանխարգելման բաժին է դիմել 22 քաղաքացի` փրկարար ծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ եւ կենսաթոշակառուներ: