Ապրիլի 20-27-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 80 ահազանգ, որոնցից 55-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության վերաբերյալ։
Գրանցվել են ինքնասպանության 2 փորձ, հոգեկան խանգարումներով 7 քաղաքացու եւ դժվարին կացության մեջ հայտնված 2 երեխայի հետ կապված միջադեպեր։
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։