Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրաժեշտի խոսք

Հրաժեշտի խոսք

5960
Տարածել

Ապրիլի 25-ին կյանքի 53-րդ տարում դադարեց երկարամյա փրկարար, փ/ծ մայոր Հայկ Պետրոսյանի երկրային կյանքը։

Հայաստանի զինված ուժերում եւ ոստիկանությունում մոտ 10 տարի ծառայելուց հետո՝ 1999 թվականին, Հայկ Պետրոսյանը տեղափոխվել էր արտակարգ իրավիճակների վարչություն եւ նշանակվել ԱԻՎ արագ արձագանքման փրկարարական ջոկատի օղակի հրամանատար։ Ու 27 տարի՝ 1999-2018, անբասիր ու անձուրաց ծառայել արտակարգ իրավիճակների վարչության, ապա՝ նախարարության համակարգում․ օղակի հրամանատարից մինչեւ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ։ Մարդկանց անվտանգությանը եւ կյանքեր փրկելու հերոսական գործին նվիրած 27 տարի։ Ամենօրյա գեղեցիկ ու միաժամանակ ռիսկով ուղեկցվող աշխատանք, որ բավականություն էր պատճառում թեկուզ միայն օգնություն ստացած քաղաքացու պարզ շնորհակալական խոսքով ու ժպիտով։

Ընկերների խոսքով, Հայկ Պետրոսյանը իսկական ընկեր էր ու պատրաստ բոլորին օգնության հասնել։ Աշխատանքի բերումով շատերի հետ էր շփվում ու տարիների ընթացքում այդ պարզ շփումը դառնում էր ջերմ ընկերություն։ Այսպիսին էր Հայկ Պետրոսյանը։ Այսպիսին են նրան հիշելու ճանաչողները։

Լույս իջնի հոգուդ եւ հանգչիր խաղաղությամբ։