Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

158
Տարածել

Մարտի 7-13-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մարտի 7-ին Թուրքիայի Վան քաղաքից 46 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Մարտի 8-ին եւ 13-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ֆիլիպինների Մատի քաղաքից 143 կմ դեպի հարավ-արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Կիմբե քաղաքից 63 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»