Գլխավոր ՀՀ ՆԳՆ Արիության համաստեղություն-2022

Արիության համաստեղություն-2022

181
Տարածել

2011 թվականից արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխություն, ընտրում լավագույն աշխատողին ու ստորաբաժանումը։ 2022 թվականի լավագույնների անունները հայտնի են դարձել այսօր՝ ՀՀ ներքին գործերի փոխնախարար, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի նախագահությամբ անցկացված նիստում:

«Արիության համաստեղություն-2022»-ի հաղթողներն են.

1.«Լավագույն հրշեջ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին օղակի ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Հարություն Խաչատուրի Բաբլոյան:

2.«Լավագույն վարորդ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-մեխանիկ, փ/ծ սերժանտ Մարատ Մխիթարի Հակոբյան:

3.«Լավագույն փրկարար» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Տիգրան Ավագի Դավթյան:

4.«911 լավագույն կրտսեր հրահանգիչ (օպերատոր)» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հեթափոխի համակարգչային օպերատոր, փ/ծ ավագ սերժանտ Աննա Սերգոյի Ավալյան:

5.«Լավագույն հերթափոխ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ հերթափոխ:

6.«Լավագույն խումբ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խումբ:

7.«Հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական լավագույն խումբ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության «Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի» թիվ 115 Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբ:

8.«Փրկարարական լավագույն ջոկատ» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատ:

9.«Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության Ինքնավար կառավարման համակարգերի բաժին:

10.«Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանման լավագույն բաժին» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին:

11.«Փրկարար ծառայության տարածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչություն:

12.«Փրկարար ծառայության կառուցվածքային լավագույն ստորաբաժանում» անվանակարգ

ՆԳՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչություն: