Գլխավոր Միջոցառումներ Սահմանամերձ դպրոցները՝ փրկարարների ուշադրության կենտրոնում

Սահմանամերձ դպրոցները՝ փրկարարների ուշադրության կենտրոնում

2412
Տարածել

Տարբեր հաստատություններում եւ օբյեկտներում շարունակվում են ուսումնական վարժանքները։

Օրերս Բերդ համայնքի Մովսեսի, Նավուրի, Ներքին Կարմիրաղբյուրի, Չինարիի   եւ Չորաթանի միջնակարգ դպրոցներում Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները անցկացրել են արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով  դասընթացներ։

Մայիսի 26-ին Տավուշի մարզպետարանում իրականացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակցել են մարզային փրկարարական վարչության, ոստիկանության եւ այլ կառույցների ներկայացուցիչներ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները