Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

802
Տարածել

2023 թվականի նոյեմբերի 9-15-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Նոյեմբերի 13-ին Իրանում՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 14-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 32 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 15-ին Իրանում՝ Ահար քաղաքից 49 կմ հարավ-արեւելք՝ 6-7 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Նոյեմբերի 13-ին եւ 14-ին 6ՙ1 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Պապուա Նոր Գվինեայի Կավեինգ քաղաքից 146 կմ դեպի հարավ-արեւելք եւ Հնդկական օվկիանոսի հարավում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»