Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

557
Տարածել

2023 թվականի նոյեմբերի 2-8-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Նոյեմբերի 3-ին Հայաստանում՝ Վանաձոր քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Նոյեմբերի 2-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Նոյեմբերի 8-ին 6,9, 7,1 եւ 6.7 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Բանդա ծովում` Ինդոնեզիայի Մոլուքու նահանգի Ամբոն քաղաքից համապատասխանաբար 341 կմ, 326 կմ եւ 341 կմ դեպի հարավ-արեւելք:

Նոյեմբերի 3-ին 5,6 մագնիտուդով Նեպալի Դայլեխ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 157 մարդ եւ 375 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»