Գլխավոր Վերլուծություն Լրամշակվել է Նոյեմբերյանի ԱՌԿ պլանը

Լրամշակվել է Նոյեմբերյանի ԱՌԿ պլանը

1391
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի ծրագրերից է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով:

Ծրագրի շրջանակում արդեն մշակվել ու շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվել են Դիլիջան, Ճամբարակ, Բերդ, Սիսիան ու Տաթեւ համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանները։

ԱՌՆԱՊ հիմնադրամի մասնագետները Տավուշի մարզի համայնքային, մարզային, ոլորտային եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին են ներկայացրել Նոյեմբերյան համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում պլանում կատարվել են որոշ փոփոխություններ, հատուկ ուշադրություն է դարձվել տեղահանված բնակչությանն ընդունելու ընթացակարգերին։ Դասընթացին ներկա էին 40 մասնակից՝ 14 կազմակերպությունից: Պլանը կլրամշակվի եւ կներկայացվի հաստատման։

Ծրագրով նախատեսված հաջորդ համայնքը Սյունիքի մարզի Քաջարանն է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի այլ փուլերի մասին կարդացեք.

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրով վերապատրաստվել է 6105 ունկնդիր