Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

247
Տարածել

2023 թվականի 30-ից սեպտեմբերի 6-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Օգոստոսի 31-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ եւ Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 2-ին Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 24 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ եւ Վրաստանում Դմանիսի քաղաքից 7 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 4-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 5-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Սեպտեմբերի 1-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք: Սեպտեմբերի 6-ին Չիլիի Կոկիմբո քաղաքից 41 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն