Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2184
Տարածել

2022 թվականի մայիսի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Մայիսի 9-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 11-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 19 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ: Մայիսի 9-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Թայվանի Հուալյան քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Լորենգաու քաղաքից 183 կմ դեպի հարավ-արեւմուտք: Մայիսի 10-ին Արգենտինայի հյուսիսարեւմտյան մասում, Խուխույ նահանգի Սան Սալվադոր դե Խուխույ մայրաքաղաքից  157 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,8 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»