Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

117
Տարածել

Օգոստոսի 10-16-ը Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • օգոստոսի 12-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • օգոստոսի 15-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 54 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
  • օգոստոսի 16-ին Իրանում՝ Մակու քաղաքից 43 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Օգոստոսի 14-ին Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան մայրաքաղաքից 274 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Օգոստոսի 16-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Սոլա բնակավայրից 39 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Օգոստոսի 10-ին 5.2 մագնիտուդով Արեւելյան Թուրքիայի Մալաթիա քաղաքից 10 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ