Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

186
Տարածել

2023 թվականի հուլիսի 20-26-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Հուլիսի 21-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 45 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ 46 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 25-ին  Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Նախիջեւանում՝ Նախիջեւան քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հուլիսի 24-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջի կղզեխմբի հարավում: Հուլիսի 26-ին Վանուատուի  Սանմա պրովինցիայի Պորտ Օլրի քաղաքից 94 կմ հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,4 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»