Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ականազերծվել է եւս 121 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ականազերծվել է եւս 121 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

70
Տարածել

2022 հոկտեմբերի 10-16-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որոնց մեծ մասը՝ ճանաչողական բնույթի:
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 հրդեհ՝ հիմնականում չոր խոտածածկույթներում եւ աղբանոցներում, մեկը՝ կենցաղային նպատակներով օգտագործվող տնակում:
Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով 6 դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բժշկական հաստատություններ:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք:
Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարվել է 5 ելք: Հայտնաբերվել է 121 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն