Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

107
Տարածել

2023 թվականի հուլիսի 6-12-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հուլիսի 6-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հուլիսի 8-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Հուլիսի 10-ին 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հյուսիսատլանտյան օվկիանոսում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»