Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

182
Տարածել

2023 թվականի հուլիսի 13-19-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հուլիսի 16-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 21 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

  • Հուլիսի 13-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 17 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ եւ Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 18 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 14-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 23 կմ  հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 17-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 2 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 18-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 19-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Աղստաֆա քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Հուլիսի 14-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Չիապաս նահանգի Տապաչուլա քաղաքից 171 կմ դեպի արեւմուտք: Հուլիսի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Սենդ Փոյնթ քաղաքից 93 կմ հարավ տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 7,2 մագնիտուդ: Հաջորդ օրը 6,7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Արգենտինայի Նեուկեն պրովինցիայի Լոնկոպե քաղաքից 25 կմ դեպի արեւելք: Հուլիսի 19-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սալվադորի Սան Միգել քաղաքից 71 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»