Գլխավոր Միջոցառումներ Կայացավ ՃԿՊԱ գիտխորհրդի 2022-2023 ուստարվա վերջին նիստը

Կայացավ ՃԿՊԱ գիտխորհրդի 2022-2023 ուստարվա վերջին նիստը

330
Տարածել

Այսօր՝ հուլիսի երեքին տեղի ունեցավ ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի՝ 2022-2023 ուսումնական տարվա վերջին նիստը:

Գիտխորհուրդը հաստատեց 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները: 2022-2023 ուսումնական տարում ՃԿՊԱ երեք կրթական ծրագիրն ավարտել է 269 շրջանավարտ: 2023-2024 ուստարում ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրում կլինի 140 անվճար տեղ, բակալավրի կրթական ծրագրում՝ 60, որից 5-ը՝ Արցախի հանրապետության համար: Միջին մասնագիտական կրթական ծրագրի չորս մասնասգիտությանն ավելացել է եւս երկուսը՝ «Պաշտպանական կառույցների շահագործում» եւ «Կապ եւ ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում»:

Առավել մանրամասն՝ այստեղ: