Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

176
Տարածել

2023 թվականի հունիսի 22-28-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հունիսի 26-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Հունիսի 22-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 10 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 25-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 47 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 27-ին  Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 38 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Հունիսի 25-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգայի Նուկուալոֆա մայրաքաղաքից 335 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»