Գլխավոր Միջոցառումներ Ուսուցողական ծրագիր՝ վասն հոգեբանական պատրաստականության մակարդակի բարձրացման

Ուսուցողական ծրագիր՝ վասն հոգեբանական պատրաստականության մակարդակի բարձրացման

201
Տարածել

Մայիսի 22-ից Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացնում է «Վնասակար սովորություններն ու դրանց հաղթահարման հոգեբանական մեթոդները» թեմայով թրեյնինգային ծրագիր՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների եւ քաղաքացիների հետ։ Մասնակիցները ծրագրին մասնակցում են ինչպես հոգեբանական աջակցության բաժնում, այնպես էլ առցանց։

Նպատակն է փոխանցել գիտելիքներ վնասակար սովորությունների եւ դրանց հաղթահարման հոգեբանական մեթոդների վերաբերյալ, բարձրացնել հոգեբանական պատրաստականության մակարդակը, սթրեսակայունությունը, աշխատունակությունը, ինչպես նաեւ նպաստել ինքնակարգավորման հմտությունների ձեւավորմանը։ Ծրագիրը շարունակական է, մանրամասներին դեռ կանդրադառնանք: