Գլխավոր Միջոցառումներ Գիշերային ուսումնավարժանք «Զվարթնոց» օդանավակայանում

Գիշերային ուսումնավարժանք «Զվարթնոց» օդանավակայանում

567
Տարածել

Մայիսի 30-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի ժամանակ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը «Զվարթնոց» օդանավակայանում» թեմայով վարժանք: Մասնակցում էին ոչ միայն հրշեջ-փրկարարական ջոշկատներ, այլ նաեւ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի, բժշկական ապահովման վարչության մասնագետները, փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» կինոլոգիական ջոկատը:

Ըստ սցենարի, երկրաշարժի հետեւանքով օդանավակայանում կան փլուզումներ, հնարավոր է լինեն նաեւ հրդեհի օջախներ: Վարժանքն անցկացվում էր գիշերը՝ ստուգելու համար ստորաբաժանումների պատրաստվածությունը գիշերային ժամերին: Ստորաբաժանումները շատ մանրամասների տեղյակ չէին, տեղ հասնելուն պես էին ստանում առաջադրանքներն ու խնդիրները:

Արդյունքները գոհացուցիչ են, լուրջ խնդիրներ չկային, արձանագրվեցին որոշակի թերություններ, որոնք կվերացվեն: