Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 50 խորհրդատվություն, 50 ուղեգրում, 3 երթ. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

50 խորհրդատվություն, 50 ուղեգրում, 3 երթ. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

111
Տարածել

2023 թվականի մայիսի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 50 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 75 մարդ` 33 ծառայող, 34 ընտանիքի անդամ, 8 կենսաթոշակառու: 50-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստման դասընթացի մասնակիցների բժշկական  ապահովումը: