Գլխավոր Միջոցառումներ Կոտայքի պատանի հրշեջ-փրկարարները լավագույնն են

Կոտայքի պատանի հրշեջ-փրկարարները լավագույնն են

140
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով, այսօր՝ մայիսի 12-ին, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադաշտում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների այս տարվա հանրապետական մարզական առաջնությունը, որին մասնակցում էր 13 թիմ. մեկական 10 մարզից եւ երեք թիմ Երեւանից` համար 18, 95, 108 դպրոցների թիմերը: Նման մրցումներ անցկացվում են արդեն 10 տարի:

Առաջնության մրցավարական խումբը ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանը: Ընդգրկված էին մասնագետներ նույն վարչությունից եւ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»:

Պատանի հրշեջ-փրկարարները ուժերը չափեցին հետեւյալ մարզաձեւերում. մարտական հանդերձանքի հագնում, ձգումներ, հրում հատակից, փոխանցումավազք, համալիր վարժություն:

ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանի խոսքով, տարեցտարի երեխաների հետաքրքրվածությունն աճում է ու ձեւավորվում է փրկարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածություն եւ նախընտրություն:

Պատանի հրշեջ-փրկարարների 2023 թվականի հանրապետական մարզական առաջնության հաղթող ճանաչվեց Կոտայքի թիմը, երկրորդը Լոռին էր, երրորդը՝ Տավուշը:

Շնորհավորում ենք պատանի հրշեջ-փրկարարներին եւ մաղթում նոր հաջողություններ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Արտյոմ Ղազարյանի