Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաշվետվություն. ԱԻՆ 2019 թվականի բյուջեն կատարվել է 97 տոկոսով

Հաշվետվություն. ԱԻՆ 2019 թվականի բյուջեն կատարվել է 97 տոկոսով

2677
Տարածել

Հունիսի 5-12-ը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվելու է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվետվությունը քննարկվեց հունիսի 5-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հիմնական զեկուցողը արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արա Նազարյանն էր:

Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված էր ԱԻ նախարարությանը հատկացնել 15,414 միլիարդ դրամ, հատկացվել է 14, 934 միլիարդ՝ կամ 97 տոկոսը: Տնտեսված 480,503 միլիոնը վերադարձվել է պետբյուջե:

Այս գումարով ԱԻՆ-ը իրականացրել է հետեւյալ աշխատանքները. արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, փրկարար ծառայություններ, սողանքների եւ քարաթափումների ուսումնասիրություն եւ կանխարգելիչ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ, փրկարար շների դեղորայքով ապահովում, նախարարության տեխնիկական հագեցվածության բարելավում, պետական աջակցություն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին, սեյսմիկ պաշտպանություն, հիդրոօդերեւութաբանական ծառայություններ (ներկայումս սույն կառույցը շրջակա միջավայրի նախարարության համակարգում է), տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված փրկարար ծառայողների ուսուցման կազմակերպում, կադրերի պատրաստում եւ վերապատրաստում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ