Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Վարակներ. անմիջական շփում. փայտացում

Վարակներ. անմիջական շփում. փայտացում

1055
Տարածել

Փայտացումը նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդություն է, դրսևորվում է ջղաձգումներով: Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում: Հարուցիչը մարմին թափանցում է մաշկի և լորձաթաղանթների տարբեր՝ նույնիսկ փոքր, վնասվածքների միջով (հողով աղտոտված վերքեր, հրազենային վերքեր, այրվածքներ, ցրտահարումներ, ոչ հիվանդանոցային պայմաններում ծննդաբերության և նորածնի պորտալարի հատման ժամանակ): Հիվանդության առաջին նշաններն ի հայտ են գալիս հարուցիչի ներթափանցումից 5-14 օր հետո:

Փայտացման նշաններն են.

  • Գլխացավ,
  • Քրտնարտադրություն,
  • Վերքի շուրջը մկանների լարվածություն և կծկումներ,
  • Կլման խանգարումներ՝ տուժածը չի կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել,
  • Մկանային ցավոտ ցնցումներ, որոնք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի բանի րոպե: Ցնցումների ավարտից հետո տուժածն ուժասպառ Է լինում: Հիվանդության վերջին շրջանում ցնցումներն ընդգրկում են բոլոր կմախքային մկանները, տուժածի մարմինն ընդունում Է աղեղի տեսք, նա հենվում Է միայն կրունկներին ու ծոծրակին: Շնչառական մկանների կծկումները բերում են շնչառական դժվարությունների, ընդհուպ՝ շնչառության կանգի:
  • Գրգռվածություն: Ցանկացած գրգիռ՝ լույս, աղմուկ և այլն, կարող է բերել մկանային ցնցումների վերսկսման:
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 40–41 աստիճան:

Փայտացումը կանխարգելելու համար մանկական տարիքում կատարվում են պարտադիր պատվաստումներ, իսկ հետո, ամեն 10 տարին մեկ, կատարվում է վերապատվաստում: Կասկածելի վնասվածք ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է այն մշակել հիվանդանոցային պայմաններում և կատարել հակափայտացման շիճուկի ներարկում: