Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 45 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 3 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

45 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 3 երթ, 1 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

113
Տարածել

2023 թվականի ապրիլի 20-27-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 45 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 55 մարդ` 23 ծառայող, 24 ընտանիքի անդամ, 8 կենսաթոշակառու: 35-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են «Առաջին բուժօգնություն» դասընթաց՝ 28 փրկարարի համար: