Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 40 խորհրդատվություն, 38 ուղեգրում, 2 երթ, 2 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում...

40 խորհրդատվություն, 38 ուղեգրում, 2 երթ, 2 դասընթաց. Փրկարար ծառայության բժիշկներն ամփոփում են շաբաթը

151
Տարածել

2023 թվականի ապրիլի 6-13-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 40 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 57 մարդ` 27 ծառայող, 25 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու: 38-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 2 երթ:

Վարչության մասնագետները կազմակերպել են «Առաջին բուժօգնություն» 2 դասընթաց՝ փրկարարների եւ կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների համար: