Գլխավոր Միջոցառումներ Համայնքային վարժանքները շարունակական են

Համայնքային վարժանքները շարունակական են

3306
Տարածել

Շաբաթվա ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ստորաբաժանումների ծառայողները «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք են անցկացրել Ապարան եւ Նոր Ամանոս համայնքներում՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։ Ապարան համայնքում կազմակերպված շտաբային ուսումնավարժության ընթացքում շահագրգիռ կողմերը քննարկել են քաղաքացիական պաշտպանության համակարգի՝ խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ ՔՊ միջոցառումները։

Օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Գործարկվել են համայնքային էլեկտրաշչակները: Կազմակերպվել է համայնքի բնակչության եւ համայնքապետարանի անձնակազմի պատսպարում մասնավոր տների նկուղներում։ Ուսումնավարժության ընթացքում կատարվել է նաեւ նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն։ Բացի դրանից՝ վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա․ Առաքելյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոններից։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները