Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ

118
Տարածել

2023 թվականի փետրվարի 9-15-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ.

  • Փետրվարի 10-ին Հայաստանում՝ Մարտունի քաղաքից 3 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 14-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Վայք քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

  • Փետրվարի 9-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 2 կմ հարավ՝ 5-6 բալ, 45 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 6 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 11-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Բաթումի քաղաքից 45 կմ հարավ-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 12-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 58 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 14-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 15-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 25 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Փետրվարի 11-ին եւ 13-ին 6,0 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Ինդոնեզիայի Տալաուդ եւ Նոր Զելանդիայի Կերմադեք կղզեխմբերի տարածքներում: Փետրվարի 15-ին Ֆիլիպինների Պամպանգա պրովինցիայի Սան Ֆերնանդո քաղաքից 24 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Փետրվարի 6-ին 7,8 եւ 7,5 մագնիտուդերով Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 41230-ի, իսկ վիրավորների թիվը` 120000-ի (Թուրքիայում` 35410 զոհ եւ 105500 վիրավոր, իսկ Սիրիայում` 5810 զոհ եւ 14500 վիրավոր):

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»