Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ ապագայի բանաձեւը. Ինչ ունես տալու, ինչ ես ուզում ստանալ

ՃԿՊԱ ապագայի բանաձեւը. Ինչ ունես տալու, ինչ ես ուզում ստանալ

259
Տարածել

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» էր այցելել արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը: Վերջինս համակարգում է ԱԻՆ արտաքին կապերի վարչության գործունեությունը, այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը եւ ակադեմիա էր եկել բուհի ղեկավարության հետ քննարկելու ակադեմիան միջազգային տարբեր հարթակներում առավել ճանաչելի դարձնելու ուղիները:

30 տարվա կենսագրություն ունեցող «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» այսօր տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ բուհն է, ունի որակյալ կրթություն կազմակերպելու հարուստ բազա, կրթական եւ վերապատրաստման ծրագրեր, այլ լեզուներով դասավանդող հմուտ մասնագետներ: Դավիթ Համբարյանն առաջարկեց մշակել փաթեթ, որը կարելի կլինի ներկայացնել միջազգային տարբեր հարթակներում:

Առավել մանրամասն՝ այստեղ: