Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ

107
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 24-30-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ. նոյեմբերի 25-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում՝ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ Հայաստանում՝ Արթիկ քաղաքից 2 կմ հյուսիս՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

Նոյեմբերի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Սալմաս քաղաքից 51 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»