Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 381 կանչի են արձագանքել

Փրկարարները 381 կանչի են արձագանքել

194
Տարածել

Նոյեմբերի 14-20-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 381 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 95 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 138 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Նոր նորք, Կենտրոն վարչական շրջաններում, Լոռիում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին երկու ահազանգ է ստացվել: Մեկ դեպքում էլ օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 4 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխա­տանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը համալսարանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հուշահամալիրում», «Հրդեհաշիջման աշխա­տանք­ների կազմակերպումը եւ իրականացումը առեւտրի սրահում», «Հրդեհաշիջումը մանկապարտեզի խոհանոցում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ», «Հրդեհաշիջման կազմա­կերպումը եւ իրականացումը հրդեհապայթունավտանգ օբյեկտներում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի երկրորդ հարկում», «Օդային տագնապ ազդա­նշանի դեպքում բնակչության պատսպարում եւ տարհանում», «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի մարումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: