Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 230 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 230 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

212
Տարածել

2022 նայեմբերի 14-21-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 801 զանգ:

Գրանցվել է 3 հրդեհ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 6 ելք: Փրկարարները բացել են խափանված փականով 7 դուռ, չորս կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից, առողջական խնդիրներ ունեցող մեկ քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 10 ելք: Հայտնաբերվել է 230 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է շուրջօրյա աշխատանք, նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունն ու կանխել սպասվող սպառնալիքները:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911, 101, 112. /047/ 94-09-11