Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է եւս 76 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է եւս 76 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

149
Տարածել

Հոկտեմբերի 3-10-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 996 ահազանգ:

Գրանցվել է19 հրդեհ՝ հիմնականում չոր խոտածածկույթներում եւ աղբանոցներում: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին եւ մարել հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է նաեւ հրդեհի վերաբերյալ մեկ ահազանգ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ մեկ կանչ է ստացվել: Վթարից տուժած քաղաքացուն ցուցաբերվել  անհրաժեշտ օգնություն: Փրկարարները հոսանքազրկել են իրար բախված ավտոմեքենաները:

Փրկարարները բացել են խափանված փականով երեք դուք, մեկ կանչով քաղաքացուն ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխել բժշկական հաստատություններ:

Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման վերաբերյալ մեկ դեպք է արձանագրվել: Փրկարարները թունավոր սողունին տեղափոխել են անվտանգ վայր:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա այս նպատակով 4 ելք է կատարվել: Հայտնաբերվել է 76 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Սրան զուգահեռ, փրկարար ծառայողների մասնագիտական որակները բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, անցկացվել են ուսումնական պարապմունքներ ու դասընթացներ:

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է 24-ժամյա աշխատանքը:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն