Գլխավոր Միջոցառումներ Շնորհակալագրեր INSARAG-ի վերաորակավորման վարժանքին մասնակցած ուսանողներին

Շնորհակալագրեր INSARAG-ի վերաորակավորման վարժանքին մասնակցած ուսանողներին

480
Տարածել

Ավարտվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի վերաորակավորման 36-ժամյա վարժանքը: Աղետից տուժած տարածքի բնակիչների, ականատեսների, տուժածների դերում ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանողներն էին` 13 հոգի:

Վարժանքին ակտիվ մասնակցության համար ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը սեպտեմբերի 9-ին ուսանողներին պարգեւատրեց շնորհակալագրերով: «Նման գործնական պարապմունքները շատ կարեւոր են: Այս փորձը թող դառնա ձեր մասնագիտական գործունեության հիմքերից մեկը: Մեր նպատակը պիտի լինի ավելի մեծ կարողություններ ու հմտություններ զարգացնելը, որպեսզի պատերազմի դեպքում պաշտպանենք մեր բնակչությանը»,- նշեց ռեկտորը:

Առավել մանրամասն՝ այստեղ