Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 159 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

159 զանգ կորոնավիրուսի վերաբերյալ. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2960
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 29-ից հուլիսի 6-ը ստացել է 210 զանգ, որից 203-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 203-ից 159-ը եղել են կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին զանգեր:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. երեքը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ ալկոհոլիզմով տառապող քաղաքացու եւ միջանձնային բնույթի խնդրի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են մեկ ելք՝ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ ահազանգով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։