Գլխավոր Միջոցառումներ ԱԻ թեմաներով վարժանքներ՝ Նոյեմբերյանում

ԱԻ թեմաներով վարժանքներ՝ Նոյեմբերյանում

145
Տարածել

Օգոստոսի 8-ին, 9-ին եւ 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը եւ  Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերը Նոյեմբերյան համայնքի Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն բնակավայրերում անցկացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը»  թեմայով վարժանքներ։

Ազդարարման շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանման մարմինների ծավալում։

Բնակավայրերի վարչական շենքերում, մանկապարտեզներում բժշկական ամբուլատորիաներում եւ Բագրատաշենի ոստիկանական բաժանմունքում փրկարարները կարդացել են նաեւ դասախոսություն «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է վարչությունը