Գլխավոր Վերլուծություն Փառք ու խոնարհում

Փառք ու խոնարհում

2925
Տարածել

Արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող Վահե Մելիքյանը։

Վահեն ծնունդով Բերդ քաղաքից էր, ավարտել էր Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը։ Ակադեմիայում սովորում էր 2017 թվականից՝ «Փրկարարական գործ» բաժնում, միաժամանակ ծառայում էր Պաշտպանության նախարարության զինված ուժերում։

Դասախոսների ու ընկերների խոսքով, Վահեն խելացի ու կշռադատված երիտասարդ էր:

Փառք ու խոնարհում նահատակված հերոսներին։