Գլխավոր Միջոցառումներ Վարժանք՝ էներգամատակարարող կազմակերպությունում

Վարժանք՝ էներգամատակարարող կազմակերպությունում

81
Տարածել

Օգոստոսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի անձնակազմի հետ անցկացրել է «Էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում հետեւանքների վերացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Նպատակն էր ստուգել Արմավիրի էլեկտրամատակարարման համակարգի կազմակերպությունների ուժերի պատրաստվածությունն ու ղեկավար կազմի ունակությունները վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման եւ կառավարման ուղղությամբ։

Որպես ամփոփում՝ փրկարարներն առաջարկել են պարբերաբար անցկացնել վարժանքներ՝ ավելի բարդ իրավիճակներում խուճապի չմատնվելու եւ համակարգված գործելու համար։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է վարչությունը