Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

101
Տարածել

2022 թվականի հուլիսի 14-20-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հուլիսի 16-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

 

  • Հուլիսի 14-ին Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 32 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։
  • Հուլիսի 15-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 22 կմ արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Հուլիսի 15-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Չիլիի Այսեն նահանգի ափամերձ տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»