Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ ուսանողը՝ պարաբազկամարտի Հայաստանի փոխչեմպիոն

ՃԿՊԱ ուսանողը՝ պարաբազկամարտի Հայաստանի փոխչեմպիոն

95
Տարածել

Մայիսի 6-ին կայացել է պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ուսանող, 20-ամյա Էդվարդ Նիկողոսյանը։ Ստեփանավանի քաղաքային ու Լոռու մարզային փուլերի առաջատարն այս անգամ մինչեւ 65 կգ քաշային կարգում աջ ձեռքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։

Էդվարդը 5 ամսից ավելի զբաղվում է բազկամարտով։ Հարցին, թե ինչն է հատկապես գրավում այս մարզաձեւում, երիտասարդ մարզիկը պատասխանում է․ «Դիմացինին ոչ մի ֆիզիկական վնաս չես տալիս։ Ընդամենը նայում ես նրա աչքերին եւ անում այն, ինչ քեզնից պահանջվում է»։

Առավել մանրամասն՝ այստեղ։