Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ Գեղարքունիքի դպրոցներում

Վարժանքներ՝ Գեղարքունիքի դպրոցներում

1516
Տարածել

Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»` ԱՌՆԱՊ հիմնադրամը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) գործնական պարապմունքներ են անցկացնում «Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շահառու դպրոցներում։ Նպատակը՝ անձնակազմին սովորեցնել վարժանքներ անել՝ հաշվի առնելով դպրոցի աղետների ռիսկի նվազեցման պլանը, ըստ սպառնացող վտանգների՝ կազմակերպել գործողությունները, փորձարկել ուսուցիչների ու աշակերտների տեսական գիտելիքները գործնականում: Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ը (UK CSSF):

ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ վարժանքներն անցկացվել են դպրոցների ԱՌԿ պլանների ուսումնասիրության արդյունքում մշակված սցենարների (երկրաշարժ, հրդեհ) համաձայն: Խաղարկվել են տարբեր գործողություններ՝ տարհանում, հաշվառում, բացակաների հայտնաբերում, տուժածներին առաջին օգնության եւ հոգեբանական աջակցության ցուցաբերում, ահազանգ ու հաղորդակցություն եւ այն:

Ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Ջիլ, Գեղամասար, Արեգունի, Արփունք, Ավազան, Ծափաթաղ, Փամբակ, Վարդենիս, Սոթք, Կութ, Շատվան եւ Նորաբակ բնակավայրերի դպրոցները, ընդհանուր՝ 16 ուսումնական հաստատություն։ Մինչեւ մայիս կմիանան եւս 12-ը։

Առաջիկայում նման վարժանքներ կկազմակերպվեն նաեւ Վայոց ձորում եւ Սյունիքում:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Վահան Հարությունյանը

Հ.Գ. «Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի մասին կարդացեք նաեւ.

ՀԿ-համայնք համագործակցություն ԱՌՆ ոլորտում