Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1765
Տարածել

Հուլիսի 4-11-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 626 զանգ, որից 565-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 32 կանչ, որից 27-ը՝ հրդեհների վերաբերյալ: Հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը:
Ըստ վիճակագրության՝ հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկանց անուշադրությունն է:
Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգահեռ՝ հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն են ընթանում: Բերքն անկորուստ ամբարելու, հնարավոր վտանգները ժամանակին կանխելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, հացահատիկային մշակաբույսերի հարակից տարածքներում ծավալվել է հրշեջ հենակետեր՝ շուրջօրյա ծառայությամբ: ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Օձի հայտնաբերման վերաբերյալ 8 կանչ է գրանցվել, որից 4-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Ասկերանի շրջանում: Թունավոր սողունները հայտնաբերվել եւ վնասազերծվել են:
Փրկարարները բացել են խափանված փականով 6 դուռ, մեկ կանչով քաղաքացուն ազատել խափանված վերելակից: 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Ջրամատակարարում իրականացնելու նպատակով կատարվել է 1 ելք: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 6 կանչի:
Հանրապետության տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու եւ բնաչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են նռնականետի ՊԳ տեսակի 3 նռնակ, 1 հատ արկ, հրթիռակասետային 2 ռումբ:
Ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն ու ստորաբաժանումներն աշխատում են շուրջօրյա համակարգված ռեժիմով:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն