Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2186
Տարածել

2022 թվականի հունիսի 16-22-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հունիսի 17-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա  գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան եւ Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում՝ 3-4 բալ, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

  •  Հունիսի 16-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա  գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Մարանդ քաղաքից 9 կմ արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 17-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 19-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա  գյուղից 14 կմ եւ 15 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 20-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 50 կմ հյուսիս-արեւելք 5 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 21-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 29 կմ հարավ-արեւմուտք 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավել մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Հունիսի 21-ին Աֆղանստանի Փաքթիա նահանգի Գարդեզ քաղաքից 66 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, 1650 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»